Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Միքայել Մինասյան. Արթուր Վանեցյանին խնդրում եմ հաստատել կամ հերքել՝ ստացել է Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի առաջարկը և փոխանցել Նիկոլ Փաշինյանին

Միքայել Մինասյան. Արթուր Վանեցյանին խնդրում եմ հաստատել կամ հերքել՝ ստացել է Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի առաջարկը և փոխանցել Նիկոլ Փաշինյանին
14.12.2020 | 22:52

Միքայել Մինասյանը մանրամասներ է հայտնել իր՝ «Դուբայում Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է Արցախի 7 շրջանը 5 միլիարդի դիմաց հանձնելու առաջարկ» բացահայտումից։

«Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։ Այսօր տեղեկացա, որ Դատախազությունն իմ հայտարարության առիթով սկսել է քննություն։ Հասկանում եմ, որ Նիկոլն է հանձնարարել։ Բայց ի՞նչ պետք է ուսումնասիրեք կամ ո՞ւմ։ Նիկոլին ե՞ք քննելու։ Ո՞վ։ Դո՞ւք։ Հասկանում եմ, որ սա Նիկոլի լռությունը փոխհատուցելու միասին որոշած քայլ է։ Եվ, իհարկե, ձևական։

Նիկոլն, անշուշտ, կանխատեսելի է, իսկ նրա լռությունը չի կարող փակել թեման։ Ավելին, չեմ թողնելու, որ փակվի։ Ու հիմա շարունակում եմ։

Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

Քանի որ Նիկոլ Փաշինյանն անհույս է, իսկ Արթուր Վանեցյանն ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղե՞լ է հանդիպում Դուբայում, ստացե՞լ է ծրար և փոխանցե՞լ է Նիկոլ Փաշինյանին», - գրել է Մինասյանը։

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ

‰è„™è œè„—é©´è„™è œè„—é™†/culture" rel="nofollow">Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 30.06.2025